Ալեքսանդր Կարապետյանը միացել է «Ալաշկերտ»-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:Ալեքսանդր Կարապետյանը 6 գոլ է խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմումանցկացրած 25 խաղերում:«Ալաշկերտի» նորեկը հանդես է եկել Գերմանիան և Լյուքսեմբուրգը ներկայացնող մի շարքակումբներում, ռուսական «Սոչիում» և «Տամբովում», երևանյան «Արարատ-Արմենիայում» և«Նոայում»:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային հատվածն ավարտված է: Առաջատարը«Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր: 32 միավորով երկրորդ տեղում«Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը (30 միավոր): 4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը (21 միավոր), սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկու հանդիպում պակաս էանցկացրել` կապված Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հանդիպումների հետ: Մեկհանդիպում քիչ անցկացրած «Ուրարտու»-ն 6-րդն է (16 միավոր):Մրցաշարային աղյուսակիհետնամասում են «Վան»-ը (11 միավոր), «Նորավանք»-ը (9 միավոր) և ԲԿՄԱ-ն (6 միավոր): Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանը կսկսվի փետրվարին:

Հայերեն العربية

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին

ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին