Տարածաշրջանային

Թուրքիայում հարձակվել են հանրապետության հիմնադիր Աթաթյուրքի արձանի վրա 

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում հարձակվել են հանրապետության հիմնադիր Աթաթյուրքի արձանի վրա 

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Սամսուն քաղաքում փետրվարի 3-ին երկու քաղաքացի հարձակվել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանի վրա։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Տղամարդիկ փորձել են պարանով մեքենային կցելու միջոցով ձգել և ցած գցել հսկայական պատվանդանի վրա դրված արձանը։ Հավանաբար, շրջակայքում գտնվող մարդիկ թույլ չեն տվել գործն ավարտին հասցնել։

Սամսունի նահանգապետարանի հաղորդմամբ՝ ոստիկանությունն ավելի ուշ այս գործով ձերբակալել է երկու կասկածյալի։

Կարդացեք հոդվածը` العربيةTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում