Հասարակական

Մարտի 15-ից հանրային սննդի փակ և բացօթյա օբյեկտներում կարգելվի ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը

1 րոպեի ընթերցում

Մարտի 15-ից հանրային սննդի փակ և բացօթյա օբյեկտներում կարգելվի ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2022 թվականի մարտի 15-ից կարգելվի ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում:

Ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը կարգելվի ինչպես փակ, այնպես էլ՝ բացօթյա սննդի կետերում՝ ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում