Գործարարները նոր թափ են հաղորդում հայ-ավստրիական հարաբերություններին. Երևանում մեկնարկեց մեծ բիզնես ֆորում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարարի հայաստանյան այցի շրջանակներում Երևանում մեկնարկել է հայ-ավստրիական գործարար համաժողովը, որին մասնակցում են ավստրիական 19 ընկերության և ավելի քան 100 հայկական ընկերության ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը, համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ համաժողովը հրաշալի առիթ է հայ-ավստրիական տնտեսական հարաբերությունների առկա մակարդակը ֆիքսելու, այն ավելի խորացնելու, փոխշահավետ նոր գործարար կապեր հաստատելու և առհասարակ Հայաստանի և Ավստրիայի միջև տնտեսական փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու համար:

«Մենք հնարավորություն ունենք ուղենշելու տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված մեր քայլերը, և այս տեսանկյունից մեծապես ողջունելի է տարբեր ոլորտներ ներկայացնող ավստրիական ընկերությունների մասնակցությունը այս համաժողովին», - ընդգծեց նախարար Միրզոյանը:

Որպես քաղաքական գործիչ և ոչ բիզնեսմեն՝ արտգործնախարարը շեշտում է, որ կառավարությունը Հայաստանում ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու այն անհրաժեշտ բարենպաստ միջավայրը, որտեղ բիզնեսը և տնտեսական հարաբերությունները կարող են իրենց հարմար զգալ: Դրան նպաստում են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ազատ, մրցակցային շուկայական հարաբերությունների հաստատումը:

«Համոզված եմ, որ մեր ավստրիացի գործընկերների և ընդհանրապես աշխարհի գործարարների համար այս բառերը պիտի որ հնչեն որպես մեղեդի: Սրանք այն նվազագույն անհրաժեշտ պայմաններն են, որտեղ բիզնեսը կարող է և պետք է իրեն հարմարավետ զգալ», - նշեց Արարատ Միրզոյանը:

Նախարարը նաև հավելեց մեկ այլ կարևոր հանգամանք՝ Հայաստանը ունի տնտեսական որոշակի առավելություններ և ձեռքբերումներ հատկապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում հիշատակության են արժանի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, «Թումո» կենտրոնները:

Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը նույնպես ողջունեց գործարար համաժողովի մասնակիցներին՝ շեշտելով, որ պետությունների երկկողմ հարաբերությունները լիարժեք չեն առանց բիզնեսի և ամուր ու հուսալի գործարար կապերի:

«Ես հույս ունեմ, որ մի օր մենք հետ կնայենք և կասենք՝ «այս օրն էր, երբ նոր փուլ բացվեց Ավստրիայի և Հայաստանի հարաբերություններում»: Այո՛, մենք՝ քաղաքական գործիչներս, կարող ենք միայն բացել դռները, հարցերը ներառել օրակարգում, մենք կարող ենք միայն բարձրացնել հետաքրքրությունները, բայց ի վերջո իրենք գործարարներն ու ընկերություններն են աշխատանք իրականացնում և զարգացնում այդ հարաբերությունները», - ասաց Ավստրիայի ԱԳ նախարարը:

B2G և B2B ձևաչափերով տեղի ունեցող բիզնես ֆորումի շրջանակներում քննարկվում են հայ-ավստրիական բիզնես կապերի զարգացման հնարավորությունները տնտեսության տարբեր ոլորտներում: Ավստրիական կողմից ֆորումին մասնակցում է մոտ 20 ընկերություն, իսկ հայկական կողմից, ինչպես էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հաղորդեց, մասնակցության համար հերթագրվել է գրեթե 200 ընկերություն:

Գործարար համաժողովի շրջանակներում ստորագրվեց երկու հուշագիր: Մասնավորապես, ավստրիական «Դոփելմայր» ընկերությունը հուշագիր ստորագրեց հայկական «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության հետ, որը ներդրումային ծրագրով լեռնադահուկային նոր համալիր է կառուցելու Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում: Ստորագրված երկրորդ հուշագիրը էներգետիկայի ոլորտին է վերաբերում: Հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) կառուցման և արդիականացման շրջանակներում կմոդեռնիզացվի Սևան-Հրազդան կասկադ ՀԷԿ-ը:

Փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը: Ավստրիական պատվիրակության այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն: Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակությանը ուղեկցում է ավստրիացի գործարարների մեծ պատվիրակություն, որը եկել է Երևան հայ-ավստրիական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:

Հայերեն العربية English Français Русский

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ