Բելառուսում ձևավորվել են հանրաքվեի ընտրատեղամասերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում փետրվարի 27-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի համար ձևավորվել են 5 510 ընտրատեղամասեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ ընտրատեղամասերի ձևավորումից հետո կստեղծվեն տեղամասային հանձնաժողովներ, որոնց կազմում լինելու են 5-ից մինչև 19 մարդ:

Հայերեն Русский