Միջազգային

Շվեդիան շուրջ 5,5 միլիոն դոլար կուղարկի Ուկրաինայի օգնության համար

2 րոպեի ընթերցում

Շվեդիան շուրջ 5,5 միլիոն դոլար կուղարկի Ուկրաինայի օգնության համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիան 50 միլիոն շվեդական կրոն (շուրջ 5,5 միլիոն դոլար) կուղարկի Ուկրաինայի հարավ-արեւելքի «կայունության ամրապնդման» ֆոնդին, որն ստեղծվել Է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Շվեյցարիայի հետ համատեղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է թագավորության ԱԳ նախարարությունը:

«50 միլիոն շվեդական կրոն փոխանցելով «Կայուն Ուկրաինա» գործընկերային հիմնադրամին, մենք եւս մեկ անգամ ցույց ենք տալիս Ուկրաինայի հետ Շվեդիայի համերաշխությունը եւ հաստատուն աջակցությունը նրա ինքնիշխանութանն ու տարածքային ամբողջականությանը»,-հաղորդագրությունում մեջբերվում Է համագործակցության գործերի նախարար Մատիլդա Էռնկրանսի խոսքը:

Նա նշել Է, որ հիմնադրամը կամրապնդի հարավ-արեւելքում ռուսական ագրեսիային դիմակայելու Ուկրաինայի կարողությունը՝ նպաստելով հանրային ծառայությունների որակի բարձրացմանը, երկխոսության ընդլայնմանը եւ ներառական տնտեսական զարգացմանը: Ճշտվում Է, որ հիմնադրամը կհամալրի ՄԱԿ-ի կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Շվեդիայի ԱԳՆ-ում հավելել են, որ Ուկրաինան թագավորության կողմից օգնության խոշորագույն ստացողն Է, որը հատկացվում Է Արեւելյան Եվրոպայում բարեփոխումների անցկացման համար եւ տարեկան կազմում Է մոտավորապես 240 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 25 միլիոն դոլար), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում