Քաղաքականություն

Ավստրիայի ԱԳ նախարարը սատարում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի եվրոպական ևարտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգն ԱԳՆ-ում տեղի ունեցած առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկել են ե՛ւ հայ-ավստրիական հարաբերությունները, ե՛ւ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, արտգործնախարար Միրզոյանը նախարար Շալենբերգին հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ իր տեղեկություններով։

«Ուրախությամբ պիտի նկատեմ, որ պարոն Շալենբերգը, միանշանակ, ողջունում և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և համանախագահության ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի՝ դեռ չլուծված հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև՝ իր աջակցությունն է հայտնում գոյություն ունեցող բոլոր հումանիտար խնդիրների լուծմանը, ինչպիսիք են հայ ռազմագերիների հարցը և մշակութային հուշարձանների պահպանման և մատչելիության հարցերը», - լրագրողներին հայտնեց Հայաստանի ԱԳ նախարարը։

Փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերիդաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն: ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարար Արարատ Միրզոյանի և նախարար Շալենբերգի առանձնազրույցից և հայկական և ավստրիական կողմերի ընդլայնված կազմերով հանդիպումից հետո նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

Հայերեն العربية English Français Русский

Եմենի հութիները հայտարարել են ամերիկյան ավիակիրները թիրախավորելու և ԱԹՍ խոցելու մասին

«Քէմբ Օտտօ, Մարսէյլ. պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» ցուցադրության բացում

Մամիջանյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում միջազգային միջնորդի ներգրավման կարիք է տեսնում

3594 քաղաքացի օգտվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցման ծրագրից. կառավարությունն ավելացնում է ֆինանսավորումը

Ադրբեջանը և Չինաստանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եկեղեցին վերանորոգելուն միտված որոշումներով նոր էջ բացեց կաթոլիկ եկեղեցու կյանքում. Արամ Ա

Ծանրամարտի կանանց ընտրանու անդամները` ԵԱ-ի փոխչեմպիոնները, գոհ են մրցաշարի արդյունքներից

Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Հայաստանում խոսքի ազատության վիճակը և լրագրողների, ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

ՀՀ կառավարության նիստ