Ավստրիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 2-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Երկու երկրների արտգործնախարարները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

«Նովալիս 250». ԳԱԹ-ի մշակութային նոր նախաձեռնությունը՝ Հայաստան-Գերմանիա համագործակցությամբ

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

Զամբիայի խորհրդարանի քարտուղարը մահացել է Տաշքենդ կատարած այցի ժամանակ

Եվս մեկ անվճար մուտք բիզնես-սրահներ. IDBank

ԱՄՆ-ն անօրինական ներգաղթյալներին օրական 998 դոլարով կտուգանի երկիրը լքելուց հրաժարվելու համար

ՌԴ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները հաղթահարելու հարցում

Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանում․ լսումներ խորհրդարանում

Պեկինը հերքել է չինացի զինվորականների մասնակցությունը ռուս-ուկրաինական հակամարտությանը

Հայաստանն ու Ադրբեջանը 2024թ. վերահաստատել են փոխադարձության սկզբունքով միջպետական հետախուզումների դադարեցման 2007թ.-ի հանձնառությունը. ՆԳՆ

Զախարովան անդրադարձել է ՌԴ-ում սահմանված նոր միգրացիոն կանոններին