Պեկինում մեկնարկեց 2022 թվականի ձմեռային Խաղերի օլիմպիական կրակի փոխանցավազքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 2-ին Պեկինում մեկնարկեց 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը: Հանդիսավոր արարողությունը կայացավ ՉԺՀ-ի մայրաքաղաքի Օլիմպիական պարկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փոխանցավազքն սկսվել Է տեղական ժամանակով 09:16-ին (Երեւանի ժամանակով 05:16-ին): «Հայտարարում եմ Պեկինում 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքի մեկնարկը»,- արարողությանը հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի առաջին փոխվարչապետ Հան Չժենը: Համավարակի պատճառով փոխանցավազքի երթուղին եւ տեւողությունն Էապես կրճատվել են: Կորոնավիրուսի տարածման վտանգների կանխման համար փոխանցավազքը տեղի կունենա առանց հանդիսականների: Բացի դրանից, վազքատարածության հատվածները գտնվում են բանուկ փողոցներից եւ շրջաններից հեռու:

Փոխանցավազքը կներառի վազքատարածության 12 հանգուցային հատվածներ օլիմպիական մրցումների անցկացման երեք կլաստերներում. Պեկինում եւ Չժանցզյակոուում առանձնացված են հնգական գոտիներ օլիմպիական կրակի փոխանցման համար, եւս երկուսը գտնվում են մայրաքաղաքի Յանցզինի շրջանում: Փոխանցավազքի տասնմեկ հատվածները գտնվում են «փակ ցիկլի համակարգի»՝ օլիմպիական «բուշտի» սահմաններից դուրս, որի ներսում են բնակվում բոլոր օտարերկրյա պատվիրակությունները, այնտեղ են գտնվում մարզական օբյեկտները եւ օլիմպիական ավանները: Ընդհանուր առմամբ փոխանցավազքին կմասնակցեն 14-86 տարեկան շուրջ 1 200 ջահակիրներ:

Բացի դրանից, դրան կմասնակցեն աշխարհի 20 երկրների եւ տարածաշրջանների ներկայացուցիչներ: Պատմության մեջ առաջին անգամ ջահի փոխանցման համար գործի կդրվեն ոչ միայն մարդիկ, այլեւ մեքենաներ. ամֆիբիա-ռոբոտները կրակը ջրի տակով կանցկացնեն Յունդին գետում, իսկ Շոուգանի արդյունաբերական պարկում (ձմեռային Օլիմպիական խաղերի պարկի մի մասը) գործի կդրվեն անվարորդ փոխադրամիջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Français Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը