Հասարակական

Գեղարքունիքի կրթական ոլորտում պետական միջոցներով 2021-ին իրականացվել են ընթացիկ եւ կապիտալ վերանորոգման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի կրթական ոլորտում պետական միջոցներով  2021-ին իրականացվել են ընթացիկ եւ կապիտալ վերանորոգման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի կրթական ոլորտում պետական միջոցներով 2021 թվականին իրականացվել են ընթացիկ եւ կապիտալ վերանորոգման, գույքի ձեռքբերման եւ այլ կարգի աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը, 2021 թվականին մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում կատարվել է հաստատված նախահաշիվների փոփոխություններ, ինչի արդյունքում ընթացիկ եւ կապիտալ վերանորոգմանը հատկացվել է 79 միլիոն 458 հազար դրամ, գույքի ձեռքբերման համար՝ 19 միլիոն 882 հազար դրամ, այլ աշխատանքների ու ծառայությունների համար՝ 12 միլիոն 239,9 հազար դրամ։ Հանրակրթական ուսումնական ծրագրերը կատարվել են ամբողջ ծավալով:

«2021 թվականին մարզի դպրոցների երթեւեկող 348 մանկավարժներին եւ 73 աշակերտներին բնակավայրից բնակավայր մեկնելու համար տարեկան կտրվածքով պլանավորվել է 28միլիոն 160 հազար 500 դրամ, որի դիմաց փաստացի ֆինանսավորվել է 26միլիոն 161 հազար 500 դրամ։ ՀՀ պետական բյուջեից վերաբաշխման արդյունքում կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավման նպատակով մարզին հատկացվել է 200 միլիոն 582 հազար 700 դրամ, որը բաշխվել է 22 դպրոցների միջեւ, իսկ հանրակրթական դպրոցների գույքով եւ տեխնիկայով ապահովման համար` 24 միլիոն 714 հազար դրամ, որը բաշխվել է 23 դպրոցների միջեւ։ ՀՀ կառավարության որոշմամբ 2021 թվականին մարզի համայնքների եւ մարզպետարանի ենթակայության ՊՈԱԿ-ների առաջնահերթ հիմնախնդիրների լուծման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 140 միլիոն դրամ, որից ծախսվել է շուրջ 129,4 միլիոնը։ Հատկացված միջոցներով հիմնանորոգվել, նորոգվել, կառուցվել են մի շարք օբյեկտներ»,-ներկայացրեց Յուրա Մուշեղյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում