Հասարակական

Որքանով է արդյունավետ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի վերահսկողությունը. քննարկում՝ նախարարությունում

2 րոպեի ընթերցում

Որքանով է արդյունավետ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի վերահսկողությունը. քննարկում՝ նախարարությունում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը քննարկում է նախաձեռնել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն օրենքի կիրարկման համար պատասխանատու մարմինների հետ քննարկել են վերահսկողության ընթացքը և այն ավելի արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ գործիքակազմը։ Վերլուծվել են նախորդ ամսվա ընթացքում իրականացված վերահսկողական շրջայցերի արդյունքները և ընթացքում առաջացած դժվարությունները։

2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ #պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՝ առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կրպակներում, ինչպես նաև շրջիկ առևտրի կետերում և շրջածախ առևտրի միջոցով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը) առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30 հազար դրամ), որի համար պատասխանատու են տեղական ինքնակառավարման մարմինները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում