Միջազգային

Պարսկական ծոցում արձանագրվող ռազմական գործողությունները չեն վերաճի լայնամասշտաբ պատերազմի. Շահան Գանտահարյան

2 րոպեի ընթերցում

Պարսկական ծոցում արձանագրվող ռազմական գործողությունները չեն վերաճի լայնամասշտաբ պատերազմի. Շահան Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պարսկական ծոցում արձանագրվող ռազմական գործողությունները չեն վերաճի լայնամասշտաբ պատերազմի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս կանխատեսումն արեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Անդրադառնալով Իսրայելի վարչապետի հայտարարությունը առ այն, որ իր երկիրը պատրաստ է Արաբական Միացյալ Էմիրություններին աջակցելու ԱՄԷ-ի քաղաքացիներին Եմենի հարձակումներից պաշտպանելու համար, նա նշեց. «Նկատենք, որ վերջերս թափ էր հավաքել Թել Ավիվ-արաբական ծոցի երկրներ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացը։ Գործընթաց, որ գնում է Վաշինգտոն-Թեհրան միջուկային հարցով բանակցություններին զուգահեռ։

Եմեն-ԱՄԷ բախումները, ըստ էության, Սաուդյան Արաբիա-Իրան պրոքսի պատերազմի պատկեր է։ Նման գործողություններ սահմանափակ տեսքով կշարունակվեն, չնայած որ աննախադեպ երևույթներ են գրանցվում՝ ինչպես Աբու Դաբիի վրա կատարված հրթիռակոծումը»,- ընդգծեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը։

Նա կարծում է, որ Թել Ավիվի շահերից է բխումպարսկական ծոցում նման պայթունավտանգ և լարված իրավիճակի պահպանումը։ «Դա ենթահող կձևավորի Իսրայելին՝ ռազմական աջակցություն տրամադրելու և ավելի խորացնելուպարսկական ծոցի երկրների հետ իր նորահաստատ հարաբերությունները։

Ռազմաքաղաքական իրադարձությունների պարանաձգությունը, կարծում եմ, կշարունակվի Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների ֆոնին և սերտորեն կազդվի դրա վայրիվերումներից։ Համենայնդեպս, դրանք չեն վերաճի լայնամաշտաբ պատերազմի»,- կանխատեսեց Շահան Գանտահարյանը։

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Ռազմական

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Ռազմական

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Երևանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները

Միացյալ Նահանգներ

Երևանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները

Սերբիան և Եգիպտոսը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել. Ալեքսանդր Վուչիչ

Եվրոպա

Սերբիան և Եգիպտոսը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել. Ալեքսանդր Վուչիչ

Իսրայելի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման հրամանատարը

Աշխարհ

Իսրայելի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման հրամանատարը

Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում 20 մարդ է զոհվել

Աշխարհ

Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում 20 մարդ է զոհվել

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

Քաղաքականություն

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտնել է Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռները խոցելու գաղափարի մասին

Եվրոպա

Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտնել է Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռները խոցելու գաղափարի մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում