Podcast-FinInForm. Ինչ անել, եթե գողացել են ձեր անհպում քարտը. անկանխիկ գործարքների, ApplePay-ի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբևէ մտահոգվե՞լ եք ՝ եթե ձեր բանկային անհպում քարտը (WiFi-ով աշխատող) գողանան կամ գուցե կորցնեք, ինչպե՞ս կանխել քարտից գողությունը. լուծումը շատ պարզ է. առանց բանկ այցելելու անգամ զանգահարելու, ինքներդ կարող եք ձեր սմարթֆոնով Mobile banking-ի՝ այսինքն ձեր բանկի հավելվածի միջոցով վայրկյանների ընթացքում ապաակտիվացնել քարտը:

Իսկ խանութում անկանխիկ տարբերակով առևտուր անելիս մտավախություն ունեցե՞լ եք՝ գուցե ձեզնից միջնորդավճար գանձվի՞ կամ քարտից քարտ փոխանցումներ կատարելիս բանկը պահում անո՞ւմ է. այս և այլ հարցերի պատասխաններ տվել է Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Սոնա Ինգլիզյանը «Արմենպրես»- FinInForm պոդքաստային շարքի թողարկման շրջանակում:

Ինչո՞ւ կատարել անկանխիկ վճարումներ, ի՞նչ առավելություններ ունեն անկանխիկ գործարքները. փորձագետը հիշեցնում է՝ նախ այն նվազեցնում է կանխիկը կորցնելու, գողության, կողոպուտի կամ թալանի ռիսկը: Բիզնեսի դեպքում անկանխիկ գործարքների արդյունքում վերանում է կեղծ փողեր ընդունելու հավանականությունը։

Անկանխիկ գործարքների իրականացումը սպառողներին հնարավորություն է տալիս արդյունավետ կառավարել անձնական բյուջեն։ «Բանկերը պարտավոր են անվճար և առնվազն ամսական պարբերականությամբ հաճախորդներին տրամադրել բանկում առկա յուրաքանչյուր հաշվի, այդ թվում՝ քարտային հաշվի վերաբերյալ հաշվի քաղվածք, որում հստակ ներկայացվում է յուրաքանչյուր օրվա կտրվածքով հաշվով կատարված գործարքների մանրամասները: Ուստի՝ սպառողները կարող են ծանոթանալ իրենց բանկային հաշվով կատարված բոլոր ելքագրումներին և մուտքագրումներին և այդ տեղեկատվությունը օգտագործել բյուջեի պլանավորման և կառավարման ընթացքում»,-ասում է Սոնա Ինգլիզյանը:

Բացի այդ՝ հաճախորդները կարող են օգտվել ֆինանսական համակարգի կողմից առաջարկվող զեղչային, բոնուսային լայն առաջարկներից ու cashback-երից:

Փորձագետը նաև հիշեցնում է ՝ քարտով գնումներ կատարելիս քաղաքացիներից միջնորդավճարներ չեն գանձվում: Իսկ ինչ վերաբերում է օրինակ քարտից քարտ դրամական փոխանցումներին և նմանատիպ այլ ծառայություններին, ապա դրանց համար ֆինանսական կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել միջնորդավճարներ:

Իսկ ինչ խորհուրդ է տալիս փորձագետը անհպում, այսինքն՝ WiFi-ով աշխատող քարտերի համար. անպայման ակտիվացնել մոբայլ բանկինգը: Եթե գողացել են քարտը կամ կորցրել եք, ապա կարող եք ակնթարթորեն բջջային հեռախոսով արգելափակել տվյալ քարտը և զերծ մնալ քարտից գումար կորցնելու ռիսկից: Այսինքն, առանց բանկ գնալու կամ զանգելու կարելի է ապաակտիվացնել քարտը և արգելել հանցագործներին քարտն օգտագործել:

Վերջերս խորհրդարանն ընդունեց օրինագիծ, որով նախատեսվում է, որ հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է արվեն միայն անկանխիկ եղանակով: Նախագծի վերաբերյալ եղան նաև մտահոգություններ՝ մասնավորապես, որ քաղաքացիներից միջնորդավճարներ են գանձվելու: Ի՞նչ օգուտ ունի սովորական քաղաքացին, ինչու՞ պետք է քաղաքացին, որը ունի կանխիկ գումար և ցանկանում է տեխնիկայի խանութից, օրինակ, հեռուստացույց գնել, իր գումարը գցի քարտի մեջ, հետո նոր անկանխիկ տարբերակով գնի հեռուստացույցը. իսկ ApplePay-ով կատարվող գործարքների համար պահումներ արվո՞ւմ են. այս և մի շարք այլ հարցերի պատասխանների, նաև խորհուրդների համար առաջարկում ենք լսել պոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Աննա Գրիգորյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հայերեն

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը