Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը կտրուկ աճել է. մեկ օրում հաստատվել է 2556 դեպք

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը կտրուկ աճել է. մեկ օրում հաստատվել է 2556 դեպք

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում հունվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 358 հազար 218 դեպք, որից 334 հազար 960-ը`առողջացած, 8035-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 հազար 697 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 7407 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2556 նոր դեպք, առողջացել է 264 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 700 հազար 366-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում