Տարածաշրջանային

Հանդիպել են Իրանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները 

1 րոպեի ընթերցում

Հանդիպել են Իրանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշտիանիի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 25-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Ադրբեջանի ՊՆ նախարարի նախատեսվող այցից օրեր առաջ Բաքուն և Թեհրանը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր: Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հանդիպել է Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Աշտիանիի հետ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում