Հինգ երկիր հայտարարել է Ուկրաինայից իր դիվանագետների մի մասին տարհանելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ուկրաինայում ռազմաքաղաքական լարվածության աճի ֆոնին հինգ երկիր՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան և Ավստրալիան հայտարարել են Ուկրաինայից իրենց դիվանագետների մի մասին և նրանց ընտանիքներին Ուկրաինայից տարհանելու որոշման մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հաղորդել էր, որ Ուկրաինայում գտնվող 129 դիվանագիտական ներկայացուցչություններից միայն չորս երկրի՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրալիայի դեսպանություններն էին Կիևին տեղեկացրել իրենց աշխատակիցներին տարհանելու որոշման մասին: Իսկ ավելի ուշ այդպիսի որոշման մասին հայտարարել է նաև Կանադայի արտգործնախարարությունը:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ ճապոնական Kyodo-ի աղբյուրները հաղորդել են, որ Ճապոնիայի կառավարությունը նույնպես ուսումնասիրում է Ուկրաինայից իր քաղաքացիներին, այդ թվում դեսպանատան աշխատակիցներին տարհանելու անհրաժեշտությունը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի ԱԳ նախարարը նշված երկրների որոշումը վաղաժամ է համարում: Ուկրաինայի իշխանությունների կարծիքով՝ դրա համար իրական հիմքեր չկան:

Ուկրաինայի շուրջ Ռուսաստան-ՆԱՏՕ ռազմաքաղաքական լարվածության աճին զուգահեռ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում նախագահների, արտգործնախարարների և ավելի ցածր մակարդակներով՝ հետագա սրացումներից խուսափելու համար: Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հիմնական մտահոգությունը Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման ենթադրյալ սպառնալիքն է, Մոսկվայի մտահոգությունը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք, այդ թվում՝ Ուկրաինայի հնարավոր անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին:

Հայերեն English Русский

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը