Հայաստանը վերջին 10 տարիներին կոռուպցիայի դեմ պայքարում էական առաջընթաց գրանցած երկրների շարքում է. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի համաթիվը, ըստ որի` 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 58-րդ տեղը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես նշում է զեկույցում, Հայաստանի ԿԸՀ (խմբ. կոռուպցիայի ընկալման համաթիվ) 2021 թվականի արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ (49 միավոր),իսկ ստանդարտ սխալի չափը հավասար է 3.76-ի (2020-ին այն հավասար էր 3.50-ի): Ինչպես և անցյալ տարի, Հայաստանի գրանցած արդյունքն ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջինից, որը հավասար է 43-ի։

180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2021 թվականի աղյուսակում Հայաստանը Հորդանանի, Հունաստանի և Նամիբիայի հետ կիսում է 58-ից 61-րդ տեղերը (2020թ.-ին Հայաստանը նույնքան միավորով 180 երկրների շարքում կիսում էր 60-ից 62-րդ տեղերը):

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 19 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 2-րդ տեղը և զիջում է միայն իր հարևան Վրաստանին:

Նախորդ տարվա պես՝ Հայաստանը, բացի Վրաստանից,առաջ է իր մյուս երեք հարևաններից՝Թուրքիայից (38 միավոր` 96-ից 101-րդ տեղեր), Ադրբեջանից (30 միավոր` 128-ից 135-րդ տեղեր) և Իրանից (25 միավոր` 150-ից 153-րդ տեղեր):

Ինչպես և 2020 թվականին, ԵԱՏՄանդամ մյուս բոլոր երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից: Մասնավորապես՝ Բելառուսի 2021թ. ԿԸՀ արժեքը 41 միավոր է (82-ից 84-րդ տեղեր),Ռուսաստանինը՝29 (136-ից 139-րդ տեղեր), Ղրղզստանինը՝ 2 7(144-ից 146-րդ տեղեր), իսկ Ղազախստանինը` 37 միավոր (102-ից 104-րդ տեղեր):

Զեկույցում ասվում է, որ 180 երկրների շարքում 25 երկրներ էապես բարելավել են իրենց ԿԸՀ-ն, ներառյալ`Հայաստանը (49 միավոր):

Նշվում է, որ Հայաստանը վերջին 10 տարիներին էական առաջընթաց գրանցած երկրների շարքում է:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ՊԵԿ-ը մանրամասնել է ԵԱՏՄ շուկա արտահանելու համար թվային դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը

ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները

Համահայկական ձմեռային խաղերի շախմատի մրցաշարի հաղթողները Երևանից ու Աբովյանից են

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի շինարարությունն անհրաժեշտություն է․ Իրանի դեսպան

ՄԻՊ-ը կարևորում է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը

Իրանն ըմբռնումով է մոտենում եվրոպացի դիտորդների ներկայությանը Հայաստանում․ Մեհդի Սոբհանի

ՌԴ Պետդումայից հայտնում են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս