Ֆուտզալի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ընտրանու հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախապատրաստվելով ֆուտզալի աշխարհի առաջնության նախնական փուլին՝ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ազգային ընտրանու հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 25-29-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Լուան Բարբոսա -«Ֆունդաո» (Պորտուգալիա)
Ալբերտ Աղաջանով -«Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան -«Երևան»
Արթուր Մելքոնյան -«Ուխտա» (Ռուսաստան)
Ռոդրիգինյո - Նորիլսկի«Նիկել» (Ռուսաստան)
Ժուլիո Զանոտտո -Նորիլսկի«Նիկել» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով -«Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ -«Տորպեդո» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան -«Գոմել» (Բելառուս)
Սարգիս Մարգարյան -«Գոմել» (Բելառուս)
Վիտինյո -«Ֆորտունա Վիներ Նոյշտադտ» (Ավստրիա)
Լուկաս Ռոզենսկի -«Ալ-Թադամոն» (Քուվեյթ)
Սարո Գալստյան -«Երևան»
Գարեգին Մաշումյան -«Երևան»
Համլետ Մանուկյան -«Երևան»
Գեղամ Թումբարյան -«Երևան»
Միհրան Դերմենջյան -«Երևան»
Արամ Սարգսյան -«Երևան»
Ռաֆիկ Մելիքյան -«Երևան»
Արմեն Դավիդյան -«Ալաշկերտ»
Հայաստանի Ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 29-ին կմեկնի Իսրայել, որտեղ փետրվարի 1-ին և 2-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ազգային հավաքականի հետ։