ՀԴԲ-ն խուզարկել է Ադրբեջանի հետ կապված կոնգրեսականի տունը, Ադրբեջանի դեսպանը «մեկ քայլ առաջ» լքել է Վաշինգտոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) խուզարկել է դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելարի՝ Տեխաս նահանգում գտնվող բնակարանը դաշնային լայնածավալ հետաքննության մի գործով, որի հետքերը տանում են դեպի Ադրբեջան և կապված են նաև ամերիկացի որոշ գործարարների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին հայտնում է ամերիկյան ABC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ ABC News-ի՝ գործը հետաքննում է Վաշինգտոնի բարձրաստիճան դատախազը, բայց պարզ չէ՝ արդյոք հենց Կուելարն է Ադրբեջանի և ամերիկացի գործարար շրջանակների հետ առնչվող դաշնային հետաքննության հիմնական թիրախը:

Ամեն դեպքում, այն բանից հետո, երբ ՀԴԲ գործակալները խուզարկել են կոնգրեսականի՝ Լարեդո քաղաքում գտնվող բնակարանը, նրա օգնականը հայտարարել է, որ կոնգրեսականը «լիարժեքորեն կհամագործակցի ցանկացած հետաքննության շրջանակում»:

«Նա ուզում է համոզված լինել, որ կապահովվի արդարադատությունը և օրինականությունը», - ասել է Կուելարի օգնականը:

Ամերիկյան լրատվական հեռուստաալիքը նաև հիշեցրել է, որ Տեխասի 28-րդ ընտրատարածքից Ներկայացուցիչների պալատի անդամ ընտրված Կուելարը, որը Կոնգրեսում է 2005 թվականից, եղել է Կոնգրեսի Ադրբեջանի հարցերի հանձնախմբի համանախագահը: Նա բազմիցս հանդիպել է ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ:

Իսկ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը այս դեպքի առնչությամբ Ֆեյսբուքում գրել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի երկարամյա դեսպան Սուլեյմանովը ՀԴԲ գործակալների խուզարկությունից և ադրբեջանական կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ դաշնային խոշոր քրեական հետաքննությունից «մեկ քայլ առաջ» լքել է քաղաքը: Ըստ Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի՝ Նահանգներում Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ տեղեկությունը վաղուց «բաց գաղտնիք» է եղել վաշինգտոնյան շրջանակներում:

Հայերեն العربية English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ