Միջազգային

5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Մյանմայի եւ Հնդկաստանի սահմանին

1 րոպեի ընթերցում

5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Մյանմայի եւ Հնդկաստանի սահմանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 21-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Մյանմայի եւ Հնդկաստանի սահմանին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է Հնդկաստանի Աիջալ քաղաքից, որի բնակչությունը շուրջ 265 հազար Է, 140 կիլոմետր դեպի հարավ - արեւելք: Օջախն ընկած Է եղել 70 կիլոմետր խորության վրա: Հնարավոր ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում