Միջազգային

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլելը

1 րոպեի ընթերցում

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլելը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ֆրանսիացի դերասան Գասպար Ուլելը մահացել է լեռնադահուկային պատահարի հետևանքով: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France Press գործակալությունը:

«Դերասան Գասպար Ուլելը մահացել է 37 տարեկանում»,- ասվում է հրապարակման մեջ:

Դերասանի ընտանիքն ու նրա գործակալը հայտնել են, որ նա գլխի վնասվածք է ստացել ֆրանսիական Սավոյ շրջանում դահուկներով սահելիս, ինչից հետո ուղղաթիռով նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ դերասանը բախվել է մեկ այլ դահուկորդի հետ, ինչից հետո գանգուղեղային վնասվածք է ստացել:

Գասպար Ուլելը հայտնի է «Hannibal Rising», «Saint Laurent», «A Very Long Engagement» ֆիլմերում իր դերերով: 2005 և 2017 թվականներին նա Ֆրանսիայի ազգային «Կեսար» կինոփառատոնի մրցանակակիր է դարձել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում