Էրդողանը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան քիչ հավանական է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիայի սցենարն իրականությունից հեռու է համարել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Մոսկվայում նման քայլի գնալու համար նրանք պետք է վերլուծեն իրավիճակը աշխարհում և երկրի ներսում»,-նշել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ մտադիր է Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով ընդամենը մեկ օր առաջ Կիևում է եղել:

«Անշուշտ, կարևոր է քննարկել այդ հարցերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Որովհետև այս շրջաններն այլեւս չեն կարող կրել նոր պատերազմի բեռը։ Սա սխալ կլինի: Եկել է պատերազմի սցենարը քաղաքական օրակարգից ամբողջությամբ հանելու ժամանակը»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը նաև հավելել է, որ Ղրիմի վերաբերյալ իրենց դիրքորոշումը մշտապես հայտնում են ՌԴ-ին:

«Պուտինի հետ ամեն խոսակցության ժամանակ ես հայտարարում եմ, որ Թուրքիան դեմ է Ղրիմի օկուպացմանը։ Նույն դիրքորոշումը ռուսական կողմի ուշադրությանն է ներկայացնում Թուրքիայի ԱԳՆ-ն։ Այսինքն՝ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է»,- ասել է Էրդողանը։

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Սենեգալին մեկնարկային խաղում

Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Հայկական «ԲուՏեխ» և ֆրանսիական «Թալես» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել

ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայտնի են «Փյունիկ»-ի ու «Ալաշկերտ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր