Պաշտոնական

Մեր երկիրը պատրաստակամ է ընդլայնելու տարբեր ոլորտներում գործակցությունը. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին

2 րոպեի ընթերցում

Մեր երկիրը պատրաստակամ է ընդլայնելու տարբեր ոլորտներում գործակցությունը. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցությունը շարունակաբար զարգացել է քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում, որին մեծապես նպաստել է առկա հարուստ իրավապայմանագրային դաշտը:

Մեր երկիրը պատրաստակամ է ընդլայնելու տարբեր ոլորտներում փոխ­շա­հավետ գործակցությունը, ներառյալ՝ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Կարևորում եմ Բուլղարիայի հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում: Բարձր եմ գնահատում երկրի կենտրոնական և համայնքային իշխանությունների աջակցությունը և հոգատարությունը հայ համայնքի ազգային և կրոնական ինքնությունը պահպանելու հարցում:

Նշանակալի է կրթական և մշակութային ոլորտներում երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը, որի վառ դրսևորումը Սոֆիայի «Սբ Կլիմենտ Օխրիդսկի» համալսարանում հայոց լեզվի, իսկ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում բուլղարերենի դասավանդումն է»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում