Իրանցի դիվանագետները վերսկսում են աշխատանքը Ջիդդայում. ISNA

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի իրանցի դիվանագետներ վերսկսում են իրենց աշխատանքն Իսլամական համագործակցության կազմակերպությունում (ԻՀԿ), որը գտնվում Է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին այդ մասին հայտնել Է Իրանի ISNA գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ «երեք իրանցի դիվանագետներ Սաուդյան Արաբիա մուտքի այցագիր են ստացել»: Դիվանագետներն «արդեն մեկնել են Ջիդդա եւ վեցամյա ընդմիջումից հետո պետք Է վերսկսեն իենց գործունեությունը ԻՀԿ-ում»:

Նշվում Է, որ Իրանից Սաուդյան Արաբիա դիվանագետների մուտքի մասին համաձայնությունը ձեռք Է բերվել սաուդացի եւ իրանցի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների հերթական փուլի ընթացքում, որոնք տեղի են ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում: Մինչ այս պահը Բաղդադում կայացել Է Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ բանակցությունների չորս փուլ: Բացի դրանից, կողմերը շփումներ են ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի հարթակներում:

Երկխոսությունը կենտրոնացած Է երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի վրա, ներառյալ իրադրությունը Պարսից ծոցում եւ Եմենում: 2021 թվականի հունիսի 21-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել Է, որ Թեհրանի եւ Էր Ռադի միջեւ երկխոսության եւ դեսպանությունների աշխատանքի վերսկսման համար ոչ մի կարգի արգելքներ չկան:

Երկու երկրների միջեւ հարաբերությունները լրջորեն սրվեցին 2015 թվականի մարտին Եմենի տարածքում «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից ռազմական գործողություն սկսվելուց հետո, որը շարունակվում Է մինչ օրս: Իրանը թագավորության այդ գործողություննեը գնահատում Է որպես տարածաշրջանի իրադրության ապակայունացում: Էր Ռիադը Թեհրանին մեղադրում Է հուսիների աջակցության մեջ, որոնք իրենց զենքն, այդ թվում անօդաչուներն, ուղղում են Սաուդյան Արաբիայի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա