Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-44/21. Ալիշան, Արեն, Դալ, Մանն

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-44/21.  Ալիշան, Արեն, Դալ, Մանն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականի վերջին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր:

Հայ հեղինակ

Ղևոնդ Ալիշան, «Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնները»

«Հին հավատք կամ հեթանոս կրօնք հայոց» աշխատությունն առաջին անգամ տպագրվել է 1895թ․ Վենետիկում։ Ալիշանը հայ գիտական մտքի մեջ թերևս առաջին անգամ ներկայացրել է հայ ժողովրդի կրոնական պատկերացումների, պաշտամունքային, ծիսական և ժողովրդական հավատալիքների ամփոփ նկարագիրը և անցած պատմական ուղին։ Սույն գիրքը հրատարակվում է ըստ 2002 թ․ Երևանում լույս տեսած հրատարակության՝ Ա․ Ս․ Աբրահամյանի և Վ․ Գ․ Բարսեղյանի խմբագրությամբ։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»հրատարակչությունը:

Թարգմանական գրականություն

Մարկ Արեն, «Բարի գործերի քաղաք»

Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ: Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք: Թարգմանիչ՝ Ֆարիդա Մալխասյան։ Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ»հրատարակչությունը:

Մանկապատանեկան գրականություն

Ռոալդ Դալ, «Ջորջի հրաշագործ բալասանը»

Ջորջ Խենթլիի տատիկը անպետք փնթփնթան պառավ է: Որ իմանաք Ջորջը ո՜նց է ատում զզվելի ջադուին: Օրերից մի օր տատիկին դեղը տալիս Ջորջը հասկանում է, թե ինչ պիտի անի. կախարդական բալասանը պիտի պատրաստի, որը տատիկին կա՛մ իսպառ բուժի, կա՛մ… այնքան էլ չէ: Թարգմանիչ` Նունե Թորոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարեսհրատարակչությունը:

Փաստավավերագրական գրականություն

Իգոր Մանն, «Մարքեթինգ առանց բյուջեի 50 աշխատող գործիք Ձեր բիզնեսի աճի համար»

Այս գրքում ներկայացված հիսուն գաղափարները վերաբերում են տարբեր ոլորտների` մարքեթինգին, գովազդին, վաճառքին, հանրային կապերին (PR), հաճախորդների հավատարմությանը և ընդհանրապես՝ աշխատանքի կազմակերպմանը։ Սակայն դրանք ունեն մեկ ընդհանրություն՝ եկամտի զգալի աճի ապահովման միջոցներ, որոնք կարելի է ներդնել և´ փոքր բյուջեով, և´ ընդհանրապես առանց բյուջեի։ Գիրքը լույս է ընծայել DaVinci հրատարակչությունը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում