Պապուա Նոր Գվինեայում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեյսմոլոգները Պապուա Նոր Գվինեայում 5.6 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի օջախը գտնվել է 70.6 կմ խորության վրա:

Տեղեկություններ տուժածների կամ ավերածությունների մասին, ինչպես նաև ցունամիի սպառնալիք չկա:

Հայերեն Русский