5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հյուսիս - արեւմուտքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հունվարի 12-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցել ՉԺՀ-ի հյուսիս - արեւմուտքի Ցինհայի նահանգում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է գերատեսչության տարածած ծանուցման մեջ:

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցուցումները գրանցվել են Հայբեյ Տիբեթյան Ինքնավար Օկրուգում՝ Սինին քաղաքից (տարածաշրջանի վարչական կենտրոն) մոտավորապես 80 կիլոմետր դեպի հյուսիս:

Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Մենյուան Հուիի Ինքնավար Գավառի տարածքում, օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա:

Հայբեյ Տիբեթյան Ինքնավար Օկրուգում, որտեղ բնակվում Է ավելի քան 265 հազար մարդ, տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն, չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский