ՀՖԲ-ում տեղի է ունեցել 45 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆոնդային բորսայում (ՀՖԲ) հունվարի 11-ին տեղի է ունեցել 45 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖԲ-ից, AMGB1129A316 տարբերակիչ ծածկագրով և 10 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է 45 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 78,5 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով տեղաբաշխման ծավալն ավելի քան 1․6 անգամ։ Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.6031%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` 8%:

Ըստ աղբյուրի՝ հունվարի 11-ին Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի են ունեցել նաև AMGN60294227 և AMGN362942282 ծածկագրերով համապատասխանաբար 3 և 2 մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդներ։

«Պետական պարտատոմսերի առաջնային աճուրդներին կարող եք մասնակցել առաջնային դիլերների միջոցով, որոնց ցանկը հրապարակվում է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, իսկ երկրորդային շուկայից պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել բորսայի անդամների կամ շուկայի մասնակիցների միջոցով։

Աճուրդների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի ֆոնդային բորսայի կայքի «ՊՊ աճուրդներ» բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից