5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 10-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Արգենտինայի հյուսիսում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Արգենտինայի Սան Մգել դե Տուկուման քաղաքից (Տուկումանի նահանգ), որտեղ բնակվում Է շուրջ 781 հազար մարդ, 75 կիլոմետր դեպի հյուսիս - արեւմուտք: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա:

Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ -ը:

Հայերեն Русский