Հասարակական

Ամանորյա հանգստի համար ռուսաստանցիների նախընտրություններում Հայաստանն առաջատարներից է

1 րոպեի ընթերցում

Ամանորյա հանգստի համար ռուսաստանցիների նախընտրություններում Հայաստանն  առաջատարներից է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի բնակիչների համար 2022 թվականի նշելու ամենապահանջված ուղղություններն են Սոչին, Հայաստանը, Մալդիվները և Սեյշելյան կղզիները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ երկրի ներսում հանգիստը կազմակերպելու համար Ռուսաստանի բնակիչները ամենաշատն ընտրել են Սոչին, Կրասնոդարի երկրամասի այլ ծովափնյա քաղաքները, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգը, Կալինինգրադը:

Միևնույն ժամանակ, ռուսաստանցիների՝ իրենց երկրի ներսում ճանապարհորդելու նկատմամբ չնվազող հետաքրքրության ֆոնին, ավելացել է դեպի մոտակա երկրներ ուղևորությունների պահանջարկը։ Այս համատեքստում ամանորյա տոներին Հայաստանը դարձել է առաջատար:

Դեպի հեռավոր երկրներ ուղևորությունների համատեքստում տոներին հանգիստը կազմակերպելու համար ռուսաստանցիներն ամենաշատը նախընտրել են Մալդիվներն ու Սեյշելյան կղզիները, այնուհետև՝ Դոմինիկյան Հանրապետությունը: Կարիբյան կղզիները ռուսաստանցիների համար ևս նախընտրելի վայրերից են:

Ռուսաստանցիները նաև հետաքրքված են ԱՄԷ, մասնավորապես Դուբայ, ինչպես նաև Հորդանան և Մարոկկո ուղղություններով:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում