Տարածաշրջանային

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակն Անդրկովկասում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և վերահաստատել փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման մտադրությունը: Անդրադարձ է կատարվել Անդրկովկասում առկա իրավիճակին, սիրիական և լիբիական կարգավորման հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում