Միջազգային

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 284 միլիոնը

2 րոպեի ընթերցում

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 284 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 30-ի առավոտվա դրությամբ կազմել Է 284 միլիոն 580 հազար 401: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 422 հազար 376 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 53 միլիոն 663 հազար 221 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 822 հազար 920-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 822 հազար 40-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 480 հազար 860 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 269 հազար 31 հիվանդացած, նրանցից մահացել Է 619 հազար 95 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 30-ի առավոտվա դրությամբ կազմել Է 697,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2529, Հնդկաստանում՝ 343, Բրազիլիայում՝ 2881 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում