ԱՄՆ-ում կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում դեկտեմբերի 28-ին գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 512.5 հազար դեպք, ինչը նոր ռեկորդային ցուցանիշ է համավարակի մեկնարկից ի վեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում համավարակից ամենասկզբից մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է 53.1 մլն մարդ, մահացել է 821 հազարը: Երկու ցուցանիշով էլ ԱՄՆ-ն աշխարհում առաջատար է:

Հայերեն Русский