1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի անվտանգության ուժերը դեկտեմբերի 29-ին ձերբակալել են օտարերկրացու, ում կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
Կասկածյալը ձերբակալվել է մայրաքաղաք Անկարայի Էսոնբողա օդանավակայանում: Նշվում է, որ նրա մոտ ռուսական փաստաթղթեր են եղել: