Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը նախագահի պաշտոնում հաստատել Է Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը, որը մինչեւ վերջին ժամանակներս գլխավորել Է կրթության եւ գիտության կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պապուաշվիլիի թեկնածության օգտին քվեարկել Է 88 պատգամավոր: Մեկ պատգամավոր դեմ Է քվեարկել: Պապուաշվիլիին աջակցող խորհրդարականանների թվում եղել Է առնվազն հինգ ընդդիմադիր, քանի որ «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը խորհրդարանում ունի 83 տեղ:

Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում փոխարինել Է Կախա Կուչավային: Ինչպես հայտարարել Է Կուչավան, ինքը կմնա «Վրացական երազանքի» քաղխորհրդի անդամ եւ կաշխատի շատ կարեւոր պետական նախագծի վրա: Մանրամասների մասին նա խոստացել Է հայտնել արդեն հաջորդ տարի:

«Սա շատ մեծ պատիվ եւ պատասխանատվություն Է հասարակության առջեւ եւ մեր քաղաքական թիմի առջեւ: Համապատասխանաբար, ես ամեն բան կանեմ, որպեսզի այս պաշտոնում արժանիորեն ծառայեմ մեր երկրին ու ժողովրդին»,-հայտարարել Է Պապուաշվիլին՝ հանդես գալով քվեարկությունից առաջ տեղի ունեցած նիստում:

Դրա հետ մեկտեղ նա շնորհակալություն Է հայտնել Կուչավային, որը, նրա խոսքով, «դժվարին քաղաքական ժամանակաշրջանում արժանիորեն ղեկավարել Է խորհրդարանը եւ կարողացել համախմբել խորհրդարանական կյանքը»:

«Որպես խորհրդարանի նախագահ ես պաշտպան կկանգնեմ խորհրդարանական սուվերենությանը: Անպայմանորեն, ես «Վրացական երազանք» թիմի անդամ եմ եւ դրանով իսկ վրաց ժողովրդի մեծամասնության կամքը ներկայացնող»,-ասել Է Պապուաշվիլին: Նրա խոսքով, չնայած իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առկա հակասություններին, խորհրդարանում կողմերի համագործակցության լավ փորձ կա ընտրական բարեփոխման հարցերում, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

ՍԱՏՄ-ն ուսումնասիրում է մրգերի վրա միջատասպան միջոց կիրառելու ենթադրյալ դեպքը

Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Մայիսի 10-ից ՀՀ տարբեր համակարգեր, այդ թվում՝ ԿԸՀ-ի համակարգը, ենթարկվել են կիբեռհարձակումների, ԿԸՀ նախագահ

Իրանում մեկնարկել են «Ջան Ֆադա» լայնածավալ զորավարժությունները՝ 313 000 մարդու մասնակցությամբ

Երկրագնդի վրա սովի մատնված մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի

Բնակչության կյանքի միջին տևողության երկարացման և կյանքի որակի բարելավման գործում բուժքույրերի դերն անգնահատելի է․ Անահիտ Ավանեսյան

Երևանում մեկնարկել է Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը

Ղազարյանն առաջարկում է արգելել վերջին երկու տարում անվանափոխված կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին

«Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոն. սպասվող միջոցառումներն ու ծրագրերը

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն