Միջազգային

Թուրքիայի քաղաքացին Մոլոտովի կոկտեյլ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի քաղաքացին Մոլոտովի կոկտեյլ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող պայթուցիկ շիշ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` շիշ նետողը Թուրքիայի 34-ամյա քաղաքացի է, որը բերման է ենթարկել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով լեհական RMF FM ռադիոկայանի աղբյուրները։

«Դատելով հսկիչ տեսախցիկների տեսագրությունից` տղամարդն ուղեկցող է ունեցել, որը փախուստի է դիմել», - նշել է ռադիոկայանը։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, հրդեհը մարվել է դեսպանատան աշխատակիցների ջանքերով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում