Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ կապող նոր թունել կբացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորեքշաբթի օրը Թուրքիայի արևելքում կբացվի նոր ավտոմոբիլային թունել, որը կկապի Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության համաձայն՝ թունելը կառուցվել է ձմռան պայմաններում անվտանգ, արագ և անխափան փոխադրումներն ապահովելու նպատակով։
Էրզրումը և Արդվինը կապող Փիրինկքայալար թունելը հարմարավետություն կապահովի դեպի զբոսաշրջության և առևտրի կենտրոններ փոխադրումների առումով։
Նոր թունելը կդառնա Թուրքիայի և Վրաստանի սահման տանող երթուղու կարևոր օղակը և մեծապես կհեշտացնի բեռնափոխադրումները:
Կարդացեք հոդվածը` Русский