Տարածաշրջանային

Գերմանիան 4 «վտանգավոր անձի» արտաքսել է Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Գերմանիան 4 «վտանգավոր անձի» արտաքսել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կառավարությունը պատասխանել է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության պատգամավոր Մարտին Հեսի Գերմանիայում արմատական իսլամիստների մասին հարցմանը և տեղեկացրել, որ այս տարվա հունվարից մինչև դեկտեմբերի կեսերը տարբեր երկրներ են արտաքսվել 18 ծայրահեղական իսլամիստներ, որոնցից 4-ը՝ Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Գերմանիայի կառավարությունը նաև նշել է, որ Գերմանիայից արտաքսվել են ահաբեկիչների հինգ աջակիցներ։

DW Turkish-ի («Deutsche Welle»-ի թուրքական ծառայություն) հաղորդման համաձայն՝ Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ «վտանգավոր» մարդկանցից հինգը ուղարկվել են Ռուսաստան, չորսը՝ Թուրքիա, երկուսը՝ Բոսնիա և Հերցեգովինա։ Եվս 7 մարդ արտաքսվել է Ալժիր, Քուվեյթ, Պակիստան, Սոմալի, Տաջիկստան, Իրաք և Իրան։

Մինչ համավարակը Գերմանիան արտաքսել էր 32 մարդու, ովքեր 2019 թվականին դասակարգվել էին որպես «վտանգավոր» անձ։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում