Սահակաշվիլին ապաքինվել է եւ պետք է վերադառնա բանտ. Վրաստանի արդարադատության նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանտարկյալը չի կարող գտնվել հիվանդանոցում, եթե նրա բուժումն ավարտվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցում հայտարարել Է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգայեն՝ մեկնաբանելով Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից Ռուսթավիի թիվ 12 բանտ տեղափոխելու մասին երեկվա որոշումը:

Միխեիլ Սահակաշվիլին նոյեմբերի 19-ին Գորիի զինվորական հոսպիտալ Էր տեղափոխվել 50-օրյա հացադուլից հետո վերականողական բուժընթաց անցնելու համար: Նրա փաստաբանները, բուժող բժիշկը եւ հարազատները գտնում Էին, որ Գլդանի թիվ 18 բանտային հիվանդանոցում նրան հարկ եղած բուժօգնություն չի ցուցաբերվել:

Ինչպես ընդգծել Է արդարադատության նախարարը, Սահակաշվիլին պաշտոնապես դուրս Է գրվել Գորիի զինվորական հոսպիտալից եւ Հատուկ ուղղիչ ծառայությունը պարտավոր Է եղել դատապարտյալին վերադարձնել բանտ: Սակայն նա չի ենթարկվել ուղղիչ հաստատության աշխատակիցների պահանջին, դիմադրություն Է ցուցաբերել, ինչի կապակցությամբ բարձրացել Է նրա զարկերակային ճնշումը:

Վրաստանի արդարադատության նախարարության Հատուկ ուղղիչ ծառայությունը դեկտեմբերի 27-ին որոշում Է ընդունել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից պահակախմբի հսկողությամբ տեղափոխել Ռուսթավիի թիվ 12 բանտ՝ դա բացատրելով նրանով, որ դատապարտյալի բուժումն ավարտվել Է: Այն բանից հետո, երբ Սահակաշվիլիին հաղորդել են, որ պլանավորված Է նրան բանտ տեղափոխել, նրա առողջական վիճակը վատթարացել Է:

Գորիի զինվորական հոսպիտալում տեղի ունեցած վերջին իրադարձությունները նախկին նախագահի փաստաբան Նիկա Գվարամիան որակել Է «Սահակաշվիլիին առեւանգելու հերթական փորձ»: Նրա խոսքով՝ զինվորական հոսպիտալը ոչնչով չի տարբերվում Գլդանի բանտային հիվանդանոցից: Դրանից հետո արդարադատության նախարարությունը որոշել Է Սահակաշվիլիին եւս որոշ ժամանակով թողնել հոսպիտալում, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ