Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը կողմնակից է կառավարման կիսանախագահական համակարգին

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանը կողմնակից է կառավարման կիսանախագահական համակարգին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կողմնակից է կառավարման կիսանախագահական համակարգին, բայց դեմ է իշխանության կողմից որդեգրած ճանապարհով սահմանադրական բարեփոխումների իրականացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քոչարյանն այս մասին ասաց ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

«Ես ճիշտ չեմ համարում, որ ամեն իշխանություն գա և իր ուզած ձևով Սահմանադրություն բերի: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ մոդել է առաջարկվում: Կարող եմ միայն ասել, որ ոչ մի նախագահ այդպիսի լիազորություններ չի ունեցել, ինչքան այսօր ունի վարչապետը: Սա նորմալ չէ, բայց այդ լիազորությունների վերաբաշխումը հիմա կարելի է անել օրենքներով: Օրինակ` կարելի է քննչական մարմինները հանել վարչապետի ենթակայությունից: Ի տարբերության նախորդ Սահմանադրության, երբ բոլոր փոփոխությունները ենթադրում էին հանրաքվե, հիմա բավականին փոփոխություններ կան, որ կարելի է անել խորհրդարանի միջոցով»,- ասաց Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահն առաջարկում է իշխանություններին մի քանի քայլ անել վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում