Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանն Արցախի հարցում ինչ-որ բան շտկելու հնարավորություն տեսնում է

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանն Արցախի հարցում ինչ-որ բան շտկելու հնարավորություն տեսնում է

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեսնում է հնարավորություն Արցախի հարցում ինչ-որ բան շտկելու համար, սակայն հրաժարվում է այս պահին մանրամասներ ներկայացնել:

«Այո, ես տենում եմ հնարավորություն ակտիվ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ինչ-որ բան այս իրավիճակում փրկելու, տեսնում եմ այդ ճանապարհը: Այս իշխանությունը չի էլ փորձելու դա անել, որովհետև այս մարդիկ իրենց ամբողջ գիտակից կյանքի ընթացքում մտածել են այնպես, ինչ այսօր անում են: Իրենցից սպասելիքը զրոյական է: Հիմա իմ առաջարկն է փոխենք, տանք հնարավորություն այն մարդկանց, որոնք ամբողջ իրենց կյանքում ցույց են տվել, որ այլ կերպ են մտածում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Քոչարյանը:

Ըստ երկրորդ նախագահի` ճանապարհը բարդ է լինելու և առանց կորստի չի լինելու:

«Այո, որոշ ուղղություններով մենք ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել: Այո, նաև Արցախի կարգավիճակի մասով: Տեսնում եմ քայլերի հերթականություն, որով կարելի է ինչ-որ բան փրկել»,- եզրափակեց Քոչարյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում