Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի նախկին նախագահի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի նախկին նախագահի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին՝ երկրի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան առնչությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում, մասնավորապես, նշվում է.

«Նա իր երկրին անմնացորդ նվիրված ակնառու քաղաքական գործիչ էր, ազատության և արդարության գաղափարների պաշտպան։ Կարոլոս Պապուլիասը Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամն էր և շոշափելի ներդրում ունեցավ հազարամյակների պատմամշակութային առնչությունների և ընդհանուր հոգևոր արժեքների վրա հիմնված հայ և հույն ժողովուրդների միջև միջպետական հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեջ»։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում