Հասարակական

Անահիտ Ավանեսյանն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են համավարակի դեմ պայքարի աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են համավարակի դեմ պայքարի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ողջունելով հյուրին` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առողջապահության նախարարության և Ճապոնիայի դեսպանության համատեղ բոլոր նախաձեռնությունները դրական ազդեցություն են թողել համակարգի վրա, իսկ Ճապոնիայի աջակցությամբ տրամադրված բժշկական սարքերը նպաստել են երկրում առողջապահական և բժշկական հաստատությունների կարողությունների զգալի բարելավմանը:

«Հուսով ենք, որ առողջապահական համակարգի վրա համավարակի և պատերազմի հետևանքով գերլարվածությունը կթուլանա և կկարողանանք աշխատել բարեփոխումների և զարգացման ուղղությամբ»,-ասել է առողջապահության նախարարը:

Ճապոնիայի դեսպանն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Ճապոնիայի միջև սերտ հարաբերությունները` հույս հայտնելով, որ համավարակի դեմ պայքարը թույլ կտա կենտրոնանալ այլ ծրագրերի վրա:

Անահիտ Ավանեսյանը և Ֆուկուշիմա Մասանորին անդրադարձել են Հայաստանում և Ճապոնիայում COVID-19-ի տարածման, կանխարգելիչ միջոցառումներին, պատվաստումային գործընթացին, ինչպես նաև խթանիչ պատվաստանյութերի կիրառման փորձին:

Քննարկվել են նաև առողջապահական համակարգում սպասվող բարեփոխումների, այդ թվում` առողջության առաջնային պահպանման օղակի արդիականացման ուղղությամբ հնարավոր աջակցությանն առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում