Տարածաշրջանային

ՌԴ-ն դատապարտել է Թուրքիայում Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացումը

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն դատապարտել է Թուրքիայում Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացումը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը դատապարտել է Թուրքիայում չեչենական անջատողական շարժման առաջնորդՋոհար Դուդաևիանվան զբոսայգու բացումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ակնկալում ենք, որ ռուս-թուրքական հարաբերությունների փոխադարձ վստահությունը խարխլող նման քայլերի անթույլատրելիության մասին մեր ազդանշաններն ամենայն լրջությամբ կընդունվեն», — ասել է Զախարովան:

ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ծայրահեղականների եւ ահաբեկիչների փառաբանման եւ հերոսացման անթույլատրելիության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը սկզբունքային է, դա Մոսկվայի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքն է:

Զախարովայի կարծիքով` նման գործողությունները հակասում են փոխշահավետ համագործակցության ոգուն եւ պահանջում են ամենավճռական դատապարտումը ողջ միջազգային հանրության կողմից:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում