Տարածաշրջանային

Ադրբեջանը Ֆրանսիայի նախագահի՝ Արցախ այցելած թեկնածուին «սև ցուցակում» է ներառել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը Ֆրանսիայի նախագահի՝ Արցախ այցելած  թեկնածուին  «սև ցուցակում» է ներառել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին օրերին Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Փարիզի Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը այցելել է Արցախ, ինչի առիթով Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ադրբեջանի ԱԳՆ-ում ֆրանսիայի դեսպանին նոտա են հղել, ըստ որի՝ Ֆրանսիայի մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի անունները, ովքեր այցելել են Արցախ, ներառվել են այն անձանց ցուցակում, որոնց մուտքն Ադրբեջան անցանկալի է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում