Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 129 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր344 հազար 126 դեպք, որից329 հազար 576-ը`առողջացած, 7936-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5119 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 6885 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք, առողջացել է 295 քաղաքացի, արձանագրվել է մահվան 15 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 516 հազար 680-ի:

Հայերեն English Русский