Միջազգային

Օտարերկրյա զինված ուժերն ամբողջությամբ դուրս են եկել Իրաքից

1 րոպեի ընթերցում

Օտարերկրյա զինված ուժերն ամբողջությամբ դուրս են եկել Իրաքից

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան ավարտել է Իրաքի տարածքից զորքերի դուրսբերումը, սակայն պահպանել է ներկայությունը ռազմական խորհրդատուների մակարդակով: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իրաքի ԶՈՒ Գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Թահսին ալ-Հաֆաջին:

«Զորքերի դուրսբերման գործողությունը հաջող է անցել»,- ասել է նա՝ նշելով, որ երկրում դեռևս մնացած ռազմական խորհորդատուներն օգնելու են ահաբեկչության դեմ պայքարում:

Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ին ընդունել էր բանաձև, որով պահանջվում է հանրապետության տարածքից բոլոր օտարերկրյա ուժերի դուրսբերումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում