Միջազգային

Իսպանիայի կառավարությունը կրկին պարտադիր կդարձնի փողոցում դիմակների կրումը

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի կառավարությունը կրկին պարտադիր կդարձնի փողոցում դիմակների կրումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունը, կորոնավիրուսի նոր դեպքերի աճով պայմանավորված, կրկին պարտադիր կդարձնի դիմակների կրումը փողոցում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իսպանական El Pais պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ վարչապետ Պեդրո Սանչեսը դեկտեմբերի 23-ին նախարարների խորհրդի արտակարգ նիստ կգումարի՝ հաստատելու որոշումը:

Իսպանիայում կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր գրանցվել է ավելի քան 5.5 մլն վարակման դեպ, 88.8 հազարից ավելի մարդ մահացել է:

Պատվաստված է 12 տարեկանից բարձր բնակչության շուրջ 90 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում