Միջազգային

Ֆրանսիայում ակնկալում են, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամը հունվարից դոմինանտ է լինելու

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ակնկալում են, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամը հունվարից դոմինանտ է լինելու

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի օմիկրոն շտամի արագ տարածման հետևանքով Ֆրանսիայում առաջիկայում օրական կարող է գրանցվել կորոնավիրուսի 100 հազար նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է առողջապահության նախարար Օլիվիե Վերանը՝ նշելով, որ դեռևս սահմանափակումներ մտցնելու ծրագիր չունեն:

Նա տեղեկացրել է, որ իրենց նպատակն է նվազեցնել վարակվածների շրջանում ծանր դեպքերը՝ այդպիսով չծանրաբեռնելով հիվանդանոցները: «Այդ պատճառով էլ ցանկանում ենք արագ բուստերային ներարկումներ անել»,- տեղեկացրել է նախարարը:

Ֆրանսիայում գրանցվում է կորոնավիրուսի օրական շուրջ 70 հազար դեպք: Վերանի խոսքով՝ արդեն հունվարին օմիկրոն շատմը դոմինանտ է լինելու երկրում:

Ֆրանսիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 94 հազար 913 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում