Միջազգային

Իտալիայի վարչապետը հայտնել է նախագահ դառնալու ցանկության մասին

1 րոպեի ընթերցում

Իտալիայի վարչապետը հայտնել է նախագահ դառնալու ցանկության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտնել է, որ կցանկանա դառնալ նախագահ, երբ լրանա այդ պաշտոնին գործող նախագահ Սերջիո Մատարելայի պաշտոնավարման ժամկետը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Դրագին հայտնել է, որ իր ազգային միության կառավարությունն օրակարգի մեծ մասն արդեն կյանքի է կոչել: «Մենք ստեղծել ենք պայմաններ, որպեսզի աշխատանքը շարունակվի՝ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետի պաշտոնին»,- ասել է նա տարեվերջյան ասուլիսի ժամանակ:

Իտալիայի խորհրդարանը 2022 թվականի հունվարին ընտրելու է երկրի նոր նախագահին, ով պաշտոնավարելու է 7 տարի ժամկետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում